«Միլանը» հետաքրքրված է «Ռեալի» խաղացողներով

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Финал. Матч "Реал" - "Атлетико"
Футбол. Лига чемпионов. Финал. Матч Реал - Атлетико - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալական «Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով և առաջիկա օրերին առաջարկով կդիմի «արքայական ակումբին»:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է «RMC Sport»-ը, սպասվում է, որ իտալական ակումբը 24-ամյա իսպանացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «սերուցքայիններին» կառաջարկի 50 մլն եվրո և 5 մլն եվրո հավելավճար:

«RMC Sport»-ին մեջբերելով՝ armsport.am-ը տեղեկացնում է. ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան իր ապագայի հարցում վերջնական որոշում կկայացնի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղից հետո, որը կկայանա հունիսի 3-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Մորատան մասնակցել է 26 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ:

Լրահոս
0