Օհանյան–Ուիլյամս աստղային զույգը գիտի իր ապագա երեխայի սեռը

© Instagram/Serena Williams / Серена Уильямс и Алексис Оганян
Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը երեխա են սպասում։

ԵՐԵՎԱՆ, 1 hունիսi — Sputnik. Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու նրա ամուսինը` ամերիկահայ ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն աղջիկ են ունենալու։ Երեխայի սեռի մասին Eurosport պարբերականին հայտնել է Սերենա Ուիլյամսի քույրը` Վենուս Ուիլյամսը։

Серена Уильямс - Sputnik Արմենիա
Սերենա Ուիլյամսը սպասում է ապագա Օհանյանին

«Այս պահին մենք միայն նրա մասին ենք մտածում։ Հուսով եմ, որ աղջիկն ինձ սիրելի մորաքույր կանվանի», – ասել է Վենուսը։

Սերենայի քույրը ցանկանում էր, որ ծնողները աղջկան իր անունով կոչեին։

Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Սերենա Ուիլյամսը երեխա է սպասում։ Երեխայի հայրը ամերիկայան գործարար Ալեքսիս Օհանյանն է, որի հետ նշանադրության մասին Ուիլյամսը հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։

Русская версия

 

Լրահոս
0