Ադրբեջանի ապատեղեկատվությունը` վառ երևակայության հերթական արգասիք

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

Լրահոս
0