Բաբլոյանը` երեխաներին. «Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի»

© Sputnik / Ара Баблоян
Ара Баблоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ջերմորեն շնորհավորել է փոքրիկներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:

«Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ մանկության յուրաքանչյուր օրը ձեր մեջ թողնի հաճելի հիշողություն, որ ձեր երջանկությունը սահմաններ չճանաչի»,- նշել է ԱԺ նախագահը:

Բաբլոյանի խոսքով` ամեն երեխա, անկախ գտնվելու վայրից, անկախ սոցիալական կամ ֆիզիկական վիճակից, երբեք չպետք է ընտանեկան ջերմության ու հոգատարության պակաս զգա, անտեսվածության ու մոռացվածության զգացում ունենա, չպետք է հուսալքվի կամ կորցնի հավատն ու վստահությունը ապագայի, առավել եւս կյանքի հանդեպ, պիտի տեսնի, որ իր իրավունքները պաշտպանված են:

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Քաղաքապետը` երեխաներին. «Դու՛ք եք Երևանի վաղվա իրական տերը»

«Ծնողական գուրգուրանքն ու սերն առանձնահատուկ ուշադրության, աջակցության տեսքով մշտապես պետք է ներկա լինեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ է զգացվում: Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հենց հունիսի 1-ը հռչակել է Ծնողների համաշխարհային օր»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Նա երեխաներին մաղթել է առողջ ու խաղաղ մանկություն, երջանկություն ու հաջողություն կյանքի բոլոր փուլերում:

«Թող յուրաքանչյուրդ լինեք ոչ միայն ձեր ծնողների, այլեւ մեր երկրի ու ժողովրդի հպարտությունը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Նշենք, որ նախօրեին Բաբլոյանը փոքրիկներին հրավիրել էր Ազգային ժողովի գեղատեսիլ այգի՝ միասին նշելու Երեխաների պաշտպանության օրը:

Լրահոս
0