Շառլ Ազնավուրը ստացավ տուն–թանգարանի խորհրդանշական բանալին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Կասկադում բացվեց Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը։ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգևները, անձնական իրերը։

Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։

Ազնավուրի տուն-թանգարանի շենքը ներառում է թանգարանը, բացօթյա համերգասրահը, ինչպես նաև Մաեստրոյի կեցավայրը։

2017 թվականի մարտի 23-ին կառավարությունը որոշում է կայացրել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին` որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլ Ազնավուրը որդու` Նիկոլա Ազնավուրի հետ և պաշտոնատար այլ անձիք։

 

Լրահոս
0