Բաղանիսում ամեն ինչ հանգիստ է, երեխաները նշել են հունիսի 1–ը

© Архив администрации Баганиса / Международный день защиты детей в селе Баганис
Международный день защиты детей в селе Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաղանիսում անցած գիշեր և այսօր ամբողջ օրը հանգիստ է եղել։ Դպրոցում երեխաները նշել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ երեկոյան 22։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ կարճ կրակահերթ է եղել, որից վնասվել է գյուղի տներից երկուսը։

«Գիշերը հանգիստ է եղել։ Մարդիկ վախեցած չեն, կամ խուճապի մեջ չեն, որովհետև դա մեզ համար, ցավոք, դարձել է սովորական։ Այսօր կրկին հանգիստ է եղել։ Նշել ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը»,-ասաց գյուղապետը։

© Архив администрации Баганиса / Բաղանիսում նշել են հունիսի 1–ը
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը - Sputnik Արմենիա
1/2
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը
© Архив администрации Баганиса / Բաղանիսում նշել են հունիսի 1–ը
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը - Sputnik Արմենիա
2/2
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը
1/2
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը
2/2
Բաղանիսում նշել են հունիսի 1–ը

Նարեկ Սահակյանը պատմեց, որ գյուղի միջնակարգ դպրոցի բակում գյուղի բոլոր երեխաների համար այսօր հետաքրքիր ու զվարճալի միջոցառում են կազմակերպել։

 

Լրահոս
0