Շարպանտիե. «Ֆրանսիան հայ ժողովրդի բարեկամն է»

© Sputnik / Asatur Yesayants / Посол Франции в Армении Жан Франсуа Шарпантье
Посол Франции в Армении Жан Франсуа Шарпантье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կարծում է, որ պետք է աշխատել հայ–ֆրանսիական հարաբերություններին դինամիկա հաղորդելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։

«Մենք Հայաստանի, ամբողջ հայ ժողովրդի բարեկամներն ենք», — ասաց Շարպանտիեն։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի ընտրությունից հետո, ըստ դեսպանի, երկրի արտաքին քաղաքականությունն առանձնապես փոփոխությունների չի ենթարկվի և կշարունակի ավանդական ձևով ընթանալ։

«Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ապա դրանք երկար և խոր պատմություն ունեն։ Այդպիսին էլ կմնան, պետք է աշխատել միայն դրանց դինամիկա հաղորդելու, «արդիականացնելու» ուղղությամբ», — ասաց Շարպանտիեն։

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթացան երկու փուլով։ Երկրորդ փուլը կայացավ մայիսի 7-ին, արդյունքում Էմանուել Մակրոնն առաջ անցավ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից և դարձավ Ֆրանսիայի նախագահ։

Լրահոս
0