Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի նախկին գլխավոր դատախազը

© Sputnik / Asatur YesayantsГеворг Костанян
Геворг Костанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գևորգ Կոստանյանը նշանակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի Գևորգ Կոստանյանը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Մայիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

Կառավարության այսօրվա` հունիսի 1-ի որոշման համաձայն՝ ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվելու, իսկ գործունեության հետ կապված ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը:

Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերից մինչև 2016թ. օգոստոսը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Լրահոս
0