Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հոգեբան. «Ծնողի վարքագիծն օրինակ է երեխայի համար»

© Sputnik / Aram Nersesyan / Мигрдат Мадатян в гостях у радио Sputnik Армения
Мигрдат Мадатян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր` Երեխաների պաշտպանության օրը, Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչպես պետք է ճիշտ վարվել երեխաների հետ։
Միհրդատ Մադաթյան

Հոգեբանի խոսքով` մենք այսօր ճիշտ չենք վարվում մեր երեխաների հետ։ «Առավոտից գնում ենք աշխատանքի, որպեսզի երեխային ինչ-որ բաներ գնենք։ Իրականում, այդ երեխային ավելի շատ պետք է մեր շփումը, մեր ջերմությունը։ Որովհետև մենք էլ, իրականում, չենք հիշում, թե ինչ ենք հագել, կամ ինչ ենք կերել 3 տարեկանում, բայց հիշում ենք ծնողների ջերմորեն ասված խոսքը»,-ասում է Մադաթյանը։

Հոգեբանի խոսքով` երեխաները շատ լուրջ ներաշխարհ ունեն, նրանց պիտի հասկանալ, պիտի հասկանալ, որ ծնողի վարքագիծն օրինակ է նրանց համար։

 

Լրահոս
0