Լոռու մարզը նոր դատավոր ունի

© president / Серж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նաիրա Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նաիրա Մխիթարյանին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԽ-7-Ե-8 եզրակացությունը` որոշում եմ.

Նաիրա Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

 

Լրահոս
0