Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Մուրացան» բ/կ–ի 2 ռեանիմոբիլներով հնարավոր է տարվա մեջ 700 կանչ իրականացնել` երկրի ամբողջ տարածքով

© Sputnik / Karen Yepremyan Армен Мурадян в гостях у радио Sputnik Армения
Армен Мурадян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Մուրացան» հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքում նոր մասնաշենք բացվեց։
Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց, թե ինչպես հնարավոր եղավ ստեղծել այս ամենը։

Նրա խոսքով` նախագահի բարձր մրցանակ ստացած 5 բժիշկ` պրոֆեսոր Մինասյանի գլխավորությամբ, որոշում են կայացրել մրցանակի ամբողջ դրամաշնորհը տրամադրել վերակենդանացման բաժնի վերակառուցմանը։

«Տրամադրվեց 2 ռեանիմոբիլ, որը թույլ է տալիս մեկ տարվա ընթացքում 700 կանչ իրականացնել` հանրապետության ամբողջ տարածքով։ Հազարավոր երեխաներ շատ ծանր վիճակում տեղափոխվում են այստեղ և, ի պատիվ մեր բժիշկների, պիտի ասեմ, 90 տոկոսից ավել դեպքերում հաջողվում է երեխաներին վերադարձնել կյանք»,–ասաց Արմեն Մուրադյանը։

 

Լրահոս
0