Խոշոր ավտովթար Դիլիջան-Իջևան ճանապարհին. 1 զոհ, 6 վիրավոր

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեք ավտոմեքենաներ բախվել են իրար, որի հետևանքով 25 տարեկան վարորդը մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 31-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito», «Nissan march» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1995 թ. ծնված Ժ. Ա-ն, 1959 թ.՝ Կ. Ե-ն, 1984 թ.՝ Ա. Ե.-ն, 1992 թ.՝ Խ. Ե-ն և Վ. Ե-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Իջևանի ԲԿ: Տուժածներ՝ 1977 թ. ծնված Ա. Խ.-ն և Ա. Ե.-ը տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ. Nissan march» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1992 թ. ծնված Խ. Ե.-ն գիտակցության չգալով մահացել է։

Լրահոս
0