Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

© Sputnik / Ani Liparityan / Юные боксеры
Юные боксеры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բռնցքամարտի մինչև 18 տարեկան երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը մեկնաբանել է այդ տարիքային խմբի հանրապետության առաջնության արդյունքները և խոսել հետագա ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Դերենիկ Ոսկանյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է, որ Բռնցքամարտի մինչև 18 տարեկան երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։

Նրա խոսքով` երկրի առաջնությունը նորմալ է անցել, որի գլխավոր նպատակը ուժեղագույն բռնցքամարտիկներին որոշելն էր: Մարզիչն առանձնացրել է 56, 64 և 69 կգ քաշային կարգերի հաղթողներին:

«Այժմ կպատրաստվենք հոկտեմբերի 15-ից 23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի առաջնություն այս տարի չի անցկացվելու»,- նշել է Ոսկանյանը:

Նախապատրաստական փուլի շրջանակներում Երևանում (հուլիս) և Ծաղկաձորում (օգոստոս) ուսումնամարզական հավաքներ կանցկացվեն: Սեպտեմբերին, մարզիկներն ուժերը կփորձեն Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում:

Русская версия

Լրահոս
0