Պատանի ֆուտբոլիստները հաղթել են Սոչիի միջազգային մրցաշարում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ
Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Մ-16 հավաքականը ճանաչվել է Սոչիի Մ-16 միջազգային մրցաշարի հաղթող։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հունիսի 2-ին Սոչիում կայացավ մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ-16 հավաքականը Գրենիկ Պետրոսյանի դուբլի և Կարեն Մուրադյանի ու Ժիրայր Շաղոյանի մեկական գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի հավաքականին և դարձավ մրցաշարի հաղթող:

Մրցաշարի ընթացքում մեր հավաքականը տարավ 3 հաղթանակ և կրեց ընդամենը 1 պարտություն:

Լրահոս
0