00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսներից մեկում «գողությամբ զբաղվողին»

© Photo : mvdlnr official site Карманник
Карманник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում կնոջ պայուսակից գողություն կատարած անձը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել։ Պայուսակի մեջ եղել են գումար և բանկային քարտեր:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն:

Տեղեկացնենք, որ ավտոբուսներում գողություն կատարելու դեպքերի վերաբերյալ ավելի վաղ հրապարակումներ են եղել մամուլում։ Մասնավորապես «Իրատես» թերթը «Գողերը «տնավորվել» են երթուղայիններում» վերնագրով նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ երթուղայիններում գողության դեպքերը շատացել են։

Нелли Дурян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոստիկանությունը զրույցի է հրավիրել ռուֆինգի սիրահար երկու դեռահասի

«Երեկ մի այդպիսի դեպք պատահեց թիվ 33 ավտոբուսում, որի ականատեսն էր նաև մեր աշխատակիցը։ Մինչ այդ նկատենք, որ ավտոբուսում մշտապես «ասեղ գցելու» տեղ չի լինում, մարդիկ իրար վրա «բարձրացած» են երթևեկում։ Սույն ավտոբուսի վարորդներն ուղևորներին նույնիսկ հորդորում են զգույշ լինել, քանի որ գողերի հետ են երթևեկում։ Բանից պարզվում է, որ գողերին բացահայտողներն էլ կրակն են ընկնում։ Երեկ, երբ ավտոբուսում գտնվող մեր աշխատակիցը զգուշացրել է կողքին նստած աղջկան, թե նրա պայուսակից պատրաստվում են գողություն անել, հայտնվել է այդ գողերի թիրախում։ Նրա հետ գողերը ևս իջել են ավտոբուսից և հետապնդել։ Վերջինս արագ կողմնորոշվել է և օգնություն կանչել, որից հետո հետապնդողներն անհետացել են»,- գրել էր թերթը։

Մեկ այլ դեպքի էլ մեր զրուցակիցներից մեկն ականատես է եղել 44 համարի ավտոբուսում։

«Մեկը ձեռքը մտցրել էր ընկերուհուս պայուսակի մեջ։ Ընկերուհիս տեսել էր ու ձեռքը բռնել։ Պատահաբար ավտոբուսի մեջ էր եղել նաև ոստիկանության աշխատակից։ Թե ընկերուհուս, թե գողին բերման էին ենթարկել»,- պատմեց մեր զրուցակիցը։

Լրահոս
0