Ֆիլիպինների մայրաքաղաքի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է

© RIA Novosti / Филиппинская полиция. Архивное фото / Полиция Филиппин
Полиция Филиппин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության տվյալներով՝ մարդկանց մահացության պատճառը հրդեհից շնչահեղձ լինելն է։

ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik.  Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայի հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհի զոհերի քանակը կողոպուտի փորձից հետո ավելացել է` հասնելով 36-ի, հայտնում է մայրաքաղաքի ոստիկանապետ Օսկար Ալբայալդեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հարձակման հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել։ Ինչպես հայտնում է ABS-CBN տեղեկատվական պորտալը, մարդկանց մահացության պատճառը հրդեհից շնչահեղձ լինելն էր։

​​Ոստիկանության տվյալներով՝ զինված չարագործը փորձում էր թալանել Resorts World Manila  հյուրանոցի կազինոն և այդ ընթացքում այրել է խաղասեղանները, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հարձակում իրականացրած անձը ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ հարձակվողն արտասահմանցի է` եվրոպական արտաքինով տղամարդ, որն անգլերեն էր խոսում։

Русская версия

Լրահոս
0