Ռուսաստանը ԵՏՄ երկրներին առաջարկել է ոչնչացնել ապօրինի մթերքը

© Sputnik / Виктор Толочко / Անցնել մեդիապահոցУничтожение санкционной продукции
Уничтожение санкционной продукции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոսսելխոզնադզորը նշում է, որ անօրինական արտադրանքը գնալով ավելի դժվար է լինում որսալ։

ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik.  Ռուսաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է ոչնչացնել այն մթերքը, որն ուղեկցող փաստաթուղթ չունի։ Այդ մասին Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումին ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հայտնում է «Известие» թերթը։

«Մենք առաջարկություն ենք արել։ Այն արտադրանքը, որը մտնում է ԵՏՄ տարածք և չունի համապատասխան ֆիտոսանիտարական և անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անհրաժեշտ է ոչնչացնել»,– ասել է գերատեսչության ղեկավարը։

Ներկա ընթացակարգի համաձայն՝ արտադրանքը վերադարձվում է մատակարարին, այդ պատճառով չի կարելի բացառել, որ մթերքները կարող են հասնել սպառողին։ Բացի Ռուսաստանը, ԵվրԱզԷՍ–ի կազմում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը։

Դանկվերտի կարծիքով`  նման մթերքների որակն ու ծագումը պարզելը խնդրահարույց է։ Մինչդեռ, նման արտադրանքի ներմուծումը սկսել է աճել, երբ Ռոսսելխոզնադզորը սկսեց ակտիվ գործել Ղազախստանի և Բելառուսի սահմաններին։

Универмаг Гостиный двор в Ленинграде - Sputnik Արմենիա
Պետերբուրգի առևտրային ցանցերը հետաքրքրված են հայկական ապրանքներով

«Բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ արտասահմանյան, մենք բավականին արագ ենք իդենտիֆիկացնում։ Այդ պատճառով սկսել են առանց փաստաթղթերի գործարքներ իրականացնել», – ասել է Դանկվերտն` ընդգծելով, որ «ապօրինի արտադրանքն անդադար որսալը դժվար է դարձել»։

Դանկվերտը նշել է, որ ներկա ընթացակարգով փաստաթուղթ չունեցող արտադրանքը վերադարձվում է  մատակարարին։ Ռոսսելխոզնադզորի ղեկավարի խոսքով` սահմանով ապրանքն անցկացնելու թույլտվություն չստանալու հիմնական պատճառը փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են։ Այսօր Ռուսաստանում միայն ԵՄ–ի երկրներից, ԱՄՆ–ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից ներկրումն արգելած արտադրանքի ոչնչացում է իրականացվում։ Նման որոշում է  կայացվել ՌԴ նախագահի 2015 թվականի հրամանով, որն ընդունվել է «պարենային էմբարգոյի կիրառման հրամանի իրականացման նպատակներով»։ 2015 թվականի օգոստոսին Ռոսսելխոզնադզորն արդեն ոչնչացրել է բուսական և կենդանական ծագում ունեցող ավելի քան 11 հազար տոննա ապօրինի արտադրանք։

Русская версия

Լրահոս
0