Նելլի Դուրյան. «Ընտանիքում կատարվածի մասին ընդունված չէ խոսել»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Հայ հասարակության մեջ ընդունված է լռել ընտանիքում կատարվածի մասին։ Արդյունքում ընտանեկան բռնություններից և, հատկապես, երեխաների նկատմամբ բռնության դեպքերից ոչ բոլորն են հայտնի դառնում ոստիկանությանը։

Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրավունքը ուժ է» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։

Ընտանեկան բռնությունների մասին ոստիկաններին առավել հաճախ պատմում են ընտանիքի անդամները, հազվադեպ դեպքերում` հարևանները կամ հենց իրենք` ծնողի կողմից բռնության ենթարկված երեխաները։

 

Լրահոս
0