Հայտանաբերել են հունիսի 2-ին Սևանա լճում անհետ կորած 2-րդ ձկնորսի դին

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր 08:49-ին, Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են հունիսի 2-ին անհետացած 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հունիսի 4-ին, ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ էր ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:

2-րդ ձկնորսին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում էին: Նրա դին հայտնաբերել են այսօր առավոտյան:

 

Լրահոս
0