Շոգ կիրակի. ջերմաստիճանը ևս մի քանի աստիճան կբարձրանա

© Sputnik / Lusine AdamyanПрирода Армении
Природа Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա 5 օրերին հանրապետությունում սպասվում է շոգ եղանակ, որը կուղեկցվի կարճատև անձրևներով։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հունիսի 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում հունիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 27-29, իսկ երեկոյան ժամերին՝ 23-25 աստիճան ջերմություն։

Լրահոս
0