Ջորջ և Ամալ Քլունիների փոքրիկները լույս աշխարհ եկան

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАктер Джордж Клуни с супругой Амаль
Актер Джордж Клуни с супругой Амаль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քլունիների ընտանիքը համալրվել է միանգամից երկու անդամով։ Ամալ Քլունին երկվորյակ է լույս աշխարհ բերել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են Ջորջ և Ամալ Քլունիների դուստրն ու որդին։ Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Հայտնի է նաև փոքրիկների անունները` Էլլա և Ալեքսանդր:

«Ե՛վ երեխաները, և՛ Ամալն իրենց լավ են զգում, առողջ են»,- նշված է կայքում:

Նշենք, որ աստղային զույգն ամուսնացել է 2014 թվականին, և երկուսն էլ առաջին անգամ են ծնող դառնում:

Նշենք, որ հայտնի դերասան Ջորջ Քլունին այս տարի պետք է գար Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, սակայն արարողության ժամանակ ցուցադրված տեսաուղերձի ժամանակ նա հայտարարել էր, որ չէր կարող ծննդաբերության ժամանակ չլինել կնոջ կողքին:

Լրահոս
0