Արցախի պետական համալսարանում կարող է ռազմական գործ դասավանդվել

© Sputnik / Asatur YesayantsСтепанакерт. Жизнь продолжается
Степанакерт. Жизнь продолжается - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը և այս համատեքստում բուհի և Պաշտպանության բանակի միջև համագործակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ռազմինֆոյի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ծրագիրը դեռ նախնական քննարկումների փուլում է, և կոնկրետ մասնագիտացումները դեռ որոշված չեն:

«Սա դեռևս քննարկման փուլում է, և պետք է համապարփակ ձևով և մանրակրկիտ ծրագիր ներկայացվի: Գործընթացը դեռևս մեկնարկային փուլում է։ Տարբեր գերատեսչություններ՝ թե՛ պաշտպանության բանակը, թե՛ կրթության նախարարությունը, թե՛ Արցախի պետական համալսարանը պետք է աշխատեն այս ուղղությամբ և ներկայացնեն համապատասխան կարծիքներ, մոտեցումներ, որից հետո ի մի կբերվեն և կլինեն հստակ ուղղություններն ու մասնագիտությունները: Եվ ծրագիրը կլինի վերջնական»:

Դավիթ Բաբայանը նշել է, որ տարբեր երկրներում կա այս փորձը, երբ քաղաքացիական բուհերում դասավանդվում է ռազմական գործը, և Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդման կազմակերպումը հենց նման փորձի ներդրում է:

Այսօր Հայաստանում գործում է 3 բարձրագույն ռազմակրթական հաստատություն`Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը (մասնագիտացումները՝ մոտոհրաձիգներ, հրետանավորներ և այլն), Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը (մասնագիտացումները՝ օդաչուներ, կապի և ՌէՊ մասնագետներ և այլն), Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը:

Սրանից բացի, հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում նաև Ռուսաստանում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում:

Լրահոս
0