Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արցախը լրջորեն զբաղվում է սև խավիարի արտադրությամբ

© Sputnik / David Galstyan / Ара Арутюнян
Ара Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախում արտադրվող խավիարի որակը ստուգվել է Ֆրանսիայի լաբորատորիաներում։
Արա Հարությունյան

Արցախը պատրաստվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Մատաղիսում խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ։ Եթե նախագիծը նախկինում պետք է իրականացվեր միայն Մատաղիսում, ապա այսօր, հաշվի առնելով տնտեսական հարցերը, Մատաղիսին կմիանա նաև Մասիսի շրջանի (Հայաստան) արտադրությունը»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նրա` խավիար ստանալու բուն գործընթացը կիրականացվի Մատաղիսում, որտեղ լավագույն պայմաններ են ստեղծվել դրա համար։ Հարությունյանը նշեց, որ Արցախում պատրաստվող խավիարի որակը հաստատվել է Ֆրանսիայում իրականացված լաբորատոր փորձաքննության ընթացքում։

Խավիարի արտադրությունն առավելագույն ծավալների կհասնի 6-7 տարվա ընթացքում, իսկ խավիարն ամբողջությամբ կարտահանվի։ 2015-ի հուլիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Փորձնական խմբաքանակն արդեն արտադրվել է տեղական շուկայում իրացնելու նպատակով։

Русская версия

Լրահոս
0