00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Խաչատրյանի կիսանդրին Երևան է բերվել վարչապետի ինքնաթիռով

© Sputnik / Laura SarkisyanОткрытие бюста Арама Хачатуряна
Открытие бюста Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակը Հայաստան է տեղափոխվել ՀՀ վարչապետին Երևան բերած ինքնաթիռով։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ մաեստրոյի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակը, որն արժանացավ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բարձր գնահատականին, հեղինակել է հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանը։

«Հիանալի աշխատանք է։ Ի դեպ, կիսանդրին Հայաստան է բերվել ՀՀ վարչապետի ինքնաթիռով, երբ Կարապետյանը Մոսկվայից Երևան էր վերադառնում», — ասաց Ամիրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով` այդ քանդակն առանձնահատուկ մթնոլորտ կստեղծի պետական համերգասրահում։ Սողոյանը համագործակցելու մասին պայմանավորվածություն ունի մշակույթի նախարարության հետ։ Առաջիկայում Հայաստանում կհայտնվեն Խաչատրյանի կիսանդրու հեղինակի նոր աշխատանքները։

Открытие бюста Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
«Սուսերով պարի» հեղինակի կիսանդրին, և ինչո՞ւ Խաչատրյանը մինչև հիմա «չկա» Վրաստանում

Այսօր տեղի ունեցավ նաև Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի մրցույթին կմասնակցեն միայն երգիչները:

«Խաչատրյանի երազանքն էր ստեղծել այնպիսի երաժշտություն, որի մասին կխոսի ամբողջ աշխարհը, որը ճանաչում կբերի ժողովրդին և երկրին։ Այս մրցույթը նրա երազանքի իրականացումն է», — ասաց Ամիրյանը։

Մրցույթը տարեցտարի նոր թափ է հավաքում և մեծ իրադարձություն է դառնում Հայաստանի մշակութային կյանքում։ Այս տարի մրցույթին կմասնակցի 43 երաժիշտ աշխարհի 13 երկրից։

Ժյուրիի կազմում ընդգրկվել են համաշխարհային հայտնի օպերային կատարողներ, այդ թվում՝ Գևորգ Հակոբյանն ու Իզաբել Բայրակդարյանը։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Русская версия

Լրահոս
0