Երևանը ռուսաստանցիների նախընտրելի քաղաքների 1-ին տասնյակում է

© Sputnik / Asatur Yesayants / Каскад. Ереван
Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մայրաքաղաքը ռուսաստանցիների համար ամենահայտնի ու սիրելի քաղաքներից մեկն է:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ռուսաստանցիների ամենասիրելի քաղաքներն առանձնացրել է զբոսաշրջային ոլորտի վերլուծություններով զբաղվող Տուր Սթարթ ընկերությունը: Հունիսի 10-12-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օերր են: Հունիսի 10-11-ի շաբաթ-կիրակիին գումարվել է հունիսի 12-ի՝ Ռուսաստանի անկախության օրը:

Երևանը հայտնվել է այն քաղաքների թոփ տասնյակում, որտեղ ռուսաստնացիները նախընտրել են անցկացնել իրենց եռօրյա հանգիստն ու ամռային հանգիստն, ընդհանրապես:

Հայաստանի մայրաքաղաքի հետ միասին ռուսատանցիների սիրելի քաղաքներից են Մինսկը, Տալլինը, Ռիգան, Բարսելոնան և Հռոմը:

Ռուսաստանի քաղաքներից առաջին եռյակում հայտնվել են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան և Կազանը: Վարկանիշային այս ցուցակը կազմվել են՝ վերլուծելով ռուսատանցիների հանգստյան օրերին և ամռան հանգստի համար ամրագրված հյորանոցները:

 

Լրահոս
0