Ինչո՞ւ հայերը նման չեն անգլիացիներին. բացատրում է Գարիկ Մարտիրոսյանի կինը

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցГарик Мартиросян и Жанна Левина
Гарик Мартиросян и Жанна Левина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, պատմել է, թե ինչու են հայերն այդքան անհանգիստ, իսկ անգլիացիները` հակառակը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ Հայաստանում է։ Այդ մասին Ժաննա Լևինան հայտնել է Ինստագրամի իր էջում։

Նկարների տակ արված գրառումներից տպավորություն է ստեղծվում, որ ամուսինները լրջորեն զբաղվում են Հայաստանի գովազդով։ Լևինան լուսանկարների տակ մանրամասն ցուցումներ է գրել սկսնակ զբոսաշրջիկների համար։

«Եկել ենք արևոտ Երևան։ Բոլոր նրանց համար, ովքեր չեն եղել այս հյուրընկալ երկրում, ես կգրեմ այն պատճառները, թե ինչու է պետք անպայման այցելել այս գեղեցիկ քաղաք։ Հ.Գ. Ռուսաստանի քաղաքացիները 2017 թվականից կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, արտասահմանյան անձնագիր ու վիզա այլևս անհրաժեշտ չէ»,- գրել է Ժաննան։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստան ավտոմեքենայով գալու դեպքում պետք է անցնել Վրաստանով։

 

«Այդ դեպքում ձեզ պետք կլինի արտասահմանյան անձնագիրը վրացական սահմանը հատելու համար»,- մանրամասնել է նա։

Այնուհետև Ժաննան նաև խոսել է հայերի մասին` համեմատելով անգլիացիների հետ։

«Անգլիայում ընդունված է սուրճ ըմպել երեկոյան հինգին, իսկ Հայաստանում սուրճ են խմում 24 ժամ շարունակ։ Այդ պատճառով էլ անգլիացիները խաղաղ ժողովուրդ են, իսկ հայերն` անհանգիստ»,- գրել է նա։

Վերջում նա հրապարակել է Հայաստանի «քարե» դրոշը։

Зимой и летом одним цветом! #флаг #love #армения #горы #солнце #лето

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan) Июн 4 2017 в 7:43 PDT

Իսկ իր օրագիրն էլ այսպես է վերնագրել. «Այս էջում գրված գրառումները երկարացնում են կյանքը։ Երաշխավորված է Առողջապահության նախարարության կողմից։ Դե ինչ, արժե ստուգել»։

Русская версия

Լրահոս
0