00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի

© Агентство по охране памятников истории и культурыЕврейское кладбище в Вайоц Дзоре
Еврейское кладбище в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եղեգիսից ոչ հեռու գտնվող Հերմոն գյուղը հետաքրքիր զուգադիպությամբ այսօր կրում է հրեական սրբազան լեռան անունը` Հերմոն: Եղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված է 64 տապանաքար:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր են քննարկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրանք խոսել են «Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին: Տիկին Վարժապետյանը շնորհակալություն է հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար, ցանկություն` նորոգված տեսնել դեպի գերեզմանատուն տանող խարխլված փայտյա կամուրջը:

© Агентство по охране памятников истории и культурыԵղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված է 64 տապանաքար
Еврейское кладбище в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
Եղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված է 64 տապանաքար

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ` մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և կազմակերպությունն էլ մտահոգ է գերեզմանատան պահպանությանն առնչվող խնդիրներով: Նրա համոզմամբ առկա խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով:

© Агентство по охране памятников истории и культуры«Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին քննարկում
Обсуждение на тему состояния еврейского кладбища в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
«Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին քննարկում

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը լինում են նաև Վայոց ձորում, ծանոթանում հայկական ու եղբայրական այլ ժողովուրդների մշակութային ժառանգությանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, վերջերս բացված Երևան-Թել-Ավիվ-Երևան ուղիղ չվերթը կակտիվացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, նաև Արցախ:

«Համոզված եմ, որ Տաթևը տեսնելու ցանկություն ունեցող, նաև Արցախ ուղևորվող օտարերկրացին անպայման կանգառ կանի Վայոց ձորում` ծանոթանալու հրեական մշակույթի մի մասնիկին»,-իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Իսկ տեսնելու բան զբոսաշրջիկները Վայոց ձորի մարզում հաստատ ունեն: Մասնավորապես Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի շենքի երկու սենյակներում ներկայում պահվում են գերեզմանոցի տարածքի պեղումներից հայտնաբերված դրամներ և այլ իրեր: Հրեական մշակույթն առավել ընդգրկուն ներկայացնելու համար տարածքն ընդլայնելու մտադրություն կա:

Արա Թարվերդյանն ու Ռիմա Վարժապետյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև վերոնշյալ թեմային:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քննարկմանը հրավիրել նաև շահագրգիռ այլ անձանց:

Վայոց Ձորի մարզում հրեական համայնքը կազմավորվել է 13-14-րդ դարերում, երբ մարզը տնտեսական և մշակութային վերելք էր ապրում: Հրեաները երկար ժամանակ բնակվել են այնտեղ` փոխառել հայկական մշակութային ավանդույթներ, ձևավորել նաև իրենցը:

© Агентство по охране памятников истории и культурыՎայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի - Sputnik Արմենիա
1/2
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի
© Агентство по охране памятников истории и культурыՎայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի - Sputnik Արմենիա
2/2
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի
1/2
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի
2/2
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի

Լրահոս
0