Երևանում ուժեղ քամու հետևանքով տղամարդ է մահացել

© Sputnik / Amalya Papyan / Ереван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Երևանում գրանցված ուժեղ քամու հետևանքով տանիքի թիթեղներն ընկել են 63-ամյա տղամարդու վրա, և նա մահացել է:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված հասցեում գտնվող գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լրահոս
0