Շոգ ամառը մեկնարկել է. այսօր մի քանի աստիճանով ավելի տաք կլինի

© Sputnik / Asatur Yesayants"Прогулка по Еревану: встреча нового и старого" в рамках 2798-летия “Эребуни-Ереван”
Прогулка по Еревану: встреча нового и старого в рамках 2798-летия “Эребуни-Ереван” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է շոգ ու կարճատև անձրև։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ-ը:

Երևանում հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 31-33, երեկոյան ժամերին՝ 27-29 աստիճան ջերմություն։

Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան`  38.10C (1990 թ.),

•       Օդի նվազագույն ջերմաստիճան`      4.30C (1997 թ.),

•       Օդի միջին օրական ջերմաստիճան`  20.50C։

Լրահոս
0