ԱԳՆ–ն հորդորում է հեռու մնալ Թեհրանի մարդաշատ վայրերից

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով զերծ մնալ Թեհրանի մարդաշատ վայրեր այցելություններից։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

«Հորդորում ենք Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ, և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից»,- նշված է հայտարարության մեջ:

Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: armiranembassy@mfa.am, հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32):

Նշենք, որ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Հոմեյնիի դամբարանում:

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` զինված տղամարդը դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, մեկ ուրիշն էլ կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում։ Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Русская версия

Լրահոս
0