00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 20 փաստաբան քաղաքացուն կսպասարկի անվճար հիմունքով

© Sputnik / Asatur YesayantsОткрытие новой тенически оснащенной рабочей комнаты в Палате пдвокатов Армении
Открытие новой тенически оснащенной рабочей комнаты в Палате  пдвокатов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ՀՀ փաստաբանների պալատում բացվեց սկսնակ փաստաբանների համար նախատեսված, տեխնիկապես հագեցած աշխատասենյակ-սրահը։ Ուշագրավն այն է, որ այդ աշխատասենյակը զբաղեցնողներն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Փաստաբանների պալատում ներդրվեց «պրո բոնո» համակարգը։ Դա այն մարդկանց համար է, ովքեր չունեն բավարար միջոցներ փաստաբան վարձելու համար, բայց հայտնվել են դատական պրոցեսներում։ Այս համակարգը վաղուց ներդրված է աշխարհի զարգացած երկրներում։

Փաստաբանների պալատում բացված գրասենյակում անվճար հիմունքով կաշխատեն սկսնակ փաստաբանները։

«Փաստաբանական դպրոցն ավարտած և որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած երիտասարդ փաստաբաններից ընտրելու ենք առնվազն 20-ին ու աշխատասենյակն անհատույց տրամադրելու ենք գործունեություն սկսելու համար։ Փաստաբանների պալատի ստեղծած աշխատասենյակը կլինի բավարար հարթակ առաջին մեկնարկի համար։ Մեր առաջադրած միակ պայմանը, որ դրվելու է մեր գործընկերների առջև, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է մեր քաղաքացիներին»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` այսպիսով թեթևացվելու է հանրային պաշտպանի բեռը։ Արա Զոհրաբյանը խնդրեց ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա` պետք չէ կարծել, որ եթե ինչ–որ բան անվճար է կամ իրականացվում է պետական ֆինասավորմամբ, ուրեմն որակապես թույլ ծառայություններ են մատուցվում։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ փաստաբանների պալատում բացվեց սկսնակ փաստաբանների համար նախատեսված, տեխնիկապես հագեցած աշխատասենյակ-սրահը
Открытие новой тенически оснащенной рабочей комнаты в Палате  пдвокатов Армении - Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանների պալատում բացվեց սկսնակ փաստաբանների համար նախատեսված, տեխնիկապես հագեցած աշխատասենյակ-սրահը

«Օրինակ` հանրային պաշտպանի գրասենյակը որակյալ ծառայություն է մատուցում։ Թվերի լեզվով ասած` 2013 թվականին գրասենյակն ունեցել է 3200 քրեական գործ, 2016-ին այդ թիվը հասել է 5200-ի։ 2016-ին ունեցել են 38 արդարացում, 250-ից ավելի քրգործերի կարճում»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։

Փաստաբանների պալատում բացված գրասենյակի նորոգումն ու տեխնիկական հագեցվածությունը ֆինանսավորել է ֆրանսահայ փաստաբան, բարերար Ռայմոն Եզեգելյանը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա բարձր գնահատեց «պրո բոնո» համակարգի ներդրումը։

«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում այն դառնալու է էթիկական կանոն, մշակվելու են ստանդարտներ, որոնք կտարածվեն ոչ միայն սկսնակ փաստաբանների, այլև շուկայում գործող փաստաբանների վրա։ Արդեն կայացած պետություններում, որտեղ համարվում է, որ փաստաբանական գործունեությունն ամենաբարձր մակարդակում է, իրականացվում է ռեյտինգավորում։ Ռեյտինգավորման 4 չափանիշներից մեկը «պրո բոնո» ծառայությունների մատուցումն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Բացի այդ, նրա խոսքով, առավել հաջողակ են համարվում այն փաստաբանական ընկերությունները, որոնք նման ծառայություններ են մատուցում։ Նախարարը կարծում է, որ անգամ փորձառու փաստաբանները պետք է ունենան սոցիալական պատասխանատվություն և մատուցեն նման ծառայություններ։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Հայաստանում այսօր բավարար հեղինակություն վայելում է փաստաբանական ինստիտուտը, նախարար Հարությունյանը բացասական ու նաև հուսադրող պատասխան տվեց։

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Հարությունյան
Открытие новой тенически оснащенной рабочей комнаты в Палате  пдвокатов Армении - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան

«Դեռևս բավարար հեղինակություն չի վայելում մեր փաստաբանական ինստիտուտը, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ մղում է նոր քայլերի, եթե որևէ խնդիր Հայաստանի փաստաբանությունը չունենար, մենք ուղղակի կանգ կառնեինք»,-ասաց նա։

Հարությունյանն ընդգծեց, որ նախարարությունը Փաստաբանական պալատի հետ համատեղ մշակում է ծրագիր, որով ոչ միայն կկրթվեն փաստաբանները, այլև շարքային քաղաքացիները, որովհետև արդարադատության ու փաստաբանի դերի գիտակցումը վերաբերում է նաև հանրային կրթությանը։

Լրահոս
0