Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաղանիսը` գիշերվա երկրաշարժից ու ադրբեջանական գնդակոծությունից հետո

© Photo : Narek Sahakyan / Село Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս գիշեր 22։30-24։00-ի սահմանում ադրբեջանական կողմը կրակ է արձակել Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Ժամը 22:25-ին բաղանիսցիները նաև երկրաշարժի ցնցումներն են զգացել։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է գիշերվա իրադարձությունների մասին։
Նարեկ Սահակյան

Գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` բաղանիսցիներն ավելի շատ անհանգստացել են երկրաշարժից, քան գնդակոծությունից։

«Կարծես կազմակերպված լիներ, մեկն ավարտվեց, մյուսը սկսվեց»,- ասաց նա։

Ըստ նրա` ադրբեջանական կրակոցների հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ վնասների չափը ճշտվում է։ Գյուղապետը վստահեցնում է` Բաղանիսում խուճապային տրամադրություն չկա։

«Մարդիկ արդեն փորձ են ձեռք բերել, պատսպարվելու ձևերը գիտեն, մտնում են ապահով սենյակներ»,- ասաց նա` ավելացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ մեկը գյուղը չի լքել։

Նրա խոսքով` գյուղը գնդակոծելուց առաջ ադրբեջանական կողմը նախ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։

«Մինչ գյուղի վրա կրակելը, սովորականի պես, դիրքային կրակոցներ եղան։ Հենց տեսնում են` գլուխ չեն հանում, սկսում են խաղաղ բնակչության վրա կրակել»,- ասաց Սահակյանը։

Գյուղապետի խոսքով` լինում են դեպքեր, երբ կրակոցներից հետո բնակիչը չի էլ գտնում իր տան վնասված հատվածը։

«Անձրևից հետո, երբ սկսում է ինչ-որ տեղից հոսել, այդ ժամանակ է պարզում, թե որտեղ է վնասվել։ Գյուղի ուղղությամբ երկու ժամ ինտենսիվ կրակ արձակելուց հետո հնարավոր չէ, որ ինչ-որ տեղ կպած չլինի»,- ասաց գյուղապետը։

Ըստ նրա` այսօր լուրն այնքան արագ է տարածվում, որը վարորդները տեղեկանում են գնդակոծությունների մասին և շրջանցում են գյուղը, սակայն Բաղանիսի մոտով անցնող ճանապարհը չի փակվել և շարունակում է գործել։

Լրահոս
0