00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են երիտասարդների աշխարհի առաջնություն և Ունիվերսիադա մեկնող ծանրորդների անունները

© Sputnik / Asatur YesayantsПашик Алавердян в гостях у радио Sputnik Армения
Пашик Алавердян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն Ծանրամարտի Հայաստանի հավաքականներից մեկնելու է երկու աղջիկ ու չորս տղա:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի- Sputnik. Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են ու նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրել է, որ Ուկրաինայում հավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 20 ծանրորդ.

Пашик Алавердян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փաշիկ Ալավերդյան. Ես հայ մարզիկի դեմ խաբեության չգնացի

«Արտակարգ պայմաններ էին: Հավաքը լիարժեք ծառայեց նպատակին: Ուկրաինայում էին թե´ մեծահասակների, թե´ երիտասարդների եւ թե´ պատանիների հավաքականները: Յուրաքանչյուր տարիքային խմբի մարզիչ լուծում էր իր առջև դրված խնդիրները՝ ովքեր պետք է մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը, ովքեր են մեկնելու Համաշխարհային ուսանողական խաղեր: Իսկ ազգային հավաքականի հիմնական կորիզը, հասկանալի է, նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը»,- ասել է նա:

Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրել է, որ երիտասարդների աշխարհի առաջնություն մեկնելու է երկու աղջիկ ու չորս տղա. աղջիկներ՝ Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), տղաներ՝ Սիմոն Մարտիրոսյան, որը հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):

Փաշիկ Ալավերդյանը նաև ասել է, որ ուսանողական խաղերին ամենայն հավանականությամբ կմեկնեն միայն տղաները:

 

Լրահոս
0