Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նոր ասելիք չունի

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ չի փոխվել: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության հասցեական հայտարարություններին պետք է հետևեն պատժամիջոցները: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին ավելի ինտենսիվ իրականացնում է խաղաղ բանակցությւնների տորպեդահարման քաղաքականություն: Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ: Դա Ադրբեջանն է»,- ասել է նա:

Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովա. Համանախագահները կայցելեն Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանի պաշտոնական տեսակետը չի փոխվել, նոր ասելիք չկա, և սա համանախագահների հերթական այցն է մեր երկիր:

«Խնդրի լուծման անկյունաքարն Արցախի ժողովրդի անվտանգությունն է և Արցախի ժողովրդի ամբողջական իրացումը: Այս երկու հարցում մենք որևէ միակողմանի զիջման չենք գնալու»,- ասաց Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ իբրև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի բանակցային գործընթացում հասնի նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ինչպես այսօր հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Հայաստան նախատեսված է հունիսի 10-ին: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Այցի նպատակն է հստակեցնել հակամարտության գոտու իրավիճակը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցերը:

Նախատեսվում է նաև համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հայտարարություն կհրապարակեն:

Լրահոս
0