Կապանի օդանավակայանում փորձնական թռիչք է իրականացվել

© Sputnik / Arpi Beglaryan / Самолет в небе
Самолет в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարկել, որը ցույց է տալիս, թե ինչպես է առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարում Կապանի օդանավակայանում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում. այս գրառման հեղինակը ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանն է։ Բացի գրառումից, նա նաև տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել էր, որ մեկ տարվա ընթացքում կկտրեն Կապանի օդանավակայանի ժապավենը։

Մինչ այդ այնտեղ իրականացվել են ուսումնասիրություններ և հստակ որոշում է կայացվել` վերագործարկել այս օդանավակայանը։

Լրահոս
0