Զախարովա. Համանախագահները կայցելեն Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան

© Sputnik / Валерий Мельников /  / Անցնել մեդիապահոցМария Захарова
Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստան այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

Նա ավելացրել է, որ հունիսի 10-ին համանախագահների Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում:

«Հայաստանում համանախագահները հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը։ Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն:

Русская версия

Լրահոս
0