«Սասնա ծռերի» գործով դատական 1-ին նիստը հետաձգվեց

© Photo : Vahram Baghdasaryan / PHOTOLURE / Судебное заседание группировки "Сасна Црер". Павел Манукян
Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Այսօր, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստի հետ կապված, «Սասնա ծռեր»-ի աջակիցները Երևանի Ազատության հրապարակից բողոքի երթով եկել էին Էրեբունու առաջին ատյանի դատարան։

Նրանք ցանկանում էին մտնել դատարանի դահլիճ և մասնակցել դատական նիստին։ Ոստիկանները բոլորին թույլ չեն տվել մտնել ներս, որովհետև դահլիճում 40 մարդու տեղ կա միայն, որոնք արդեն զբաղված են: «Սասնա ծռերի աջակիցները սկսել են ըմբոստանալ։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի կասեցնեն «Սասնա ծռեր»-ի համակիրները ներս մտնելը:

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
«Սարի թաղի» և ՊՊԾ գնդի գրավման մասին գործերը համատեղ կքննվեն

Իսկ դատարանի ներսում` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ, դեռևս չմեկնարկած հետաձգվեց առաջին դատական նիստը:

Պատճառն այն էր, որ դատարանի դահլիճում աղմուկը չէր դադարում:

Դատավորի՝ ոտքի կանգնելու հորդորին ի պատասխան «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին՝ պատճառաբանելով, որ իրենք այդ կառույցը դատարան չեն համարում, և իրենց ժողովուրդը պիտի դատի:

Դատական հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին՝ ժամը 12-ին:

Նշենք, որ Դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ ՊՊԾ գնդի զավթման մեջ մեղադրվող 18 անձանց մասով անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա և գավել այն։

Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձել է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 մարդ ստացել է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

«Սասնա ծռեր»-ի անդամները պնդում էին, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով:

Լրահոս
0