00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի նոր մարզպետը Գյումրի է մեկնում ընտանիքով ու ոչ «արտագնա» աշխատանքի

© Sputnik / Armenuhi MkhoyanДавид Локян представил нового губернатора Ширака Артура Хачатряна
Давид Локян представил нового губернатора Ширака Артура Хачатряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը վճռական է տրամադրված. նա պատրաստվում է իր փորձն ու գիտելիքները ներդնել մարզի զարգացման գործում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 8-ին Շիրակի մարզի համայնքապետերին, իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչներին և Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին, որը մինչ այս զբաղեցրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Մինչ նորանշանակ մարզպետին ներկայացնելը Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին կատարած աշխատանքի համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴավիթ Լոքյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին
Давид Локян представил нового губернатора Ширака Артура Хачатряна - Sputnik Արմենիա
Դավիթ Լոքյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին

«Շիրակի մարզում մենք այս ընթացքում տեսել ենք համերաշխության, բարեկամության և աշխատանքային մթնոլորտ, ինչի շնորհիվ այս ընթացքում մարզում բավական լուրջ արդյունքներ ենք ունեցել, ամենակարևորը մարզը տեղափոխվել է մի դաշտ, որը հնարավորություն կտա մարզում տնտեսական ծրագրերը մեծ թափով իրականացնել»,- նշեց Դավիթ Լոքյանը:

Նորանշանակ մարզպետը շիրակցիներին վստահեցրեց` մարզ գալիս է աշխատելու վճռականությամբ:

«Մեծ պատասխանատվություն ու պարտականություն է, բայց գալիս եմ վճռականությամբ՝ իմ գիտելիքներն ու փորձն ի նպաստ դնելու մարզի զարգացմանը: Չեմ գալիս այստեղ որպես արտագնա աշխատանքի, այլ գալիս եմ ընտանիքով՝ կնոջս ու երեխաներիս հետ: Վստահ եմ, որ միասին կկարողանաք իրավիճակը բարելավել, զարգացնել այն հաջողությունները, որոնք գրանցել է պարոն Հովսեփյանը»,- նշեց Խաչատրյանը։

Նա կարևորեց մարզում աշխատատեղերի ստեղծման, տնտեսական զարգացման, ներդրողների, տեղական և մարզային արտադրողի խրախուսումն ու օժանդակությունը:

«Անտրամաբանական է, որ հայը փորձում է իր ճակատագիրը Հայաստանից դուրս տեսնել, տրամաբանական է, որ հայը Հայաստանի մեջ տարբեր տեղեր տեղափոխվի՝ նպաստելով երկրի զարգացմանը: Ինձ համար տարբերություն չկա` Երևան, Գյումրի, Կապան, թե Ստեփանակերտ: Հուսամ՝ միասին կաշխատենք և կկարողանաք հաջողություններ գրանցել»,- ասաց Խաչատրյանը:

Այն, որ նորանշանակ մարզպետը մարզ է գալիս  նոր ծրագրերով ու մարզի զարգացման հետ կապված հեռանկարային տեսլականով, պարզ դարձավ այսօրվա հանդիպումից հետո. լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա վստահեցրեց, որ արդեն խնդրել է Գյումրիում տուն վարձակալել և տանը մոտ մանկապարտեզ գտնել իր երեխայի համար:

Լրագրողների հարցին, թե նորանշանակ մարզպետը չի վախենում «չընդունվել» շիրակցիների կողմից՝ ոչ շիրակցի լինելու պատճառով, Խաչատրյանը նշեց, որ իր կինը Շիրակից է, և կնոջ հարազատներն արդեն ընդունել են իրեն:

Հանդիպման վերջում մարզպետը լրագրողներին վստահեցրեց՝ կաշխատի բաց և կհամագործակցի լրատվական դաշտի հետ:

Լրահոս
0