Նախագահը ներկա է գտնվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին նվիրված ցուցահանդեսին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ 

Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո, այցելել է «Նուր-Ալեմ» կոչվող կենտրոնական տաղավար, որից միևնույն հեռավորության վրա տեղակայված են բոլոր ազգային տաղավարները:

© Пресс-служба Президента РА / Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը - Sputnik Արմենիա
1/3
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

2/3

3/3

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

Երեկոյան տեղի կունենա նաև ցուցահանդեսի բացմանը նվիրված ընդունելություն:

Լրահոս
0