Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցГроссмейстер Левон Аронян (Армения)
Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրի արդյունքներն արդեն հայտնի են, Արոնյանը խաղն ավարտել է ոչ–ոքիով։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրում գրոսմեյստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայ գրոսմայստերի մրցակիցն այս անգամ Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր:

Կարլսեն — Նակամուրա, Կրամնիկ — Սո, Վաշյե-Լագրավ — Կարուանա, Կարյակին — Անանդ պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նակամուրա, Կրամնիկ` 2-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 9-10. Գիրի, Անանդ` 1-ական միավոր:

Հունիսի 10-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Լրահոս
0