Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել տիեզերքի ոլորտում

© AFP 2023 / NASA / AFP / Космос
Космос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել  տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրին։ Այս մասին նշված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

«Հաստատել «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքը և սահմանված կարգով քննարկել Պետական դումայում»,  – ասված է որոշումների ցանկում։

Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 7–ին Երևանում։  Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:

Русская версия

Լրահոս
0