Տարոն Մարգարյանը հայտարարվեց Երևանի քաղաքապետ

© Sputnik / Asatur Yesayants / Заседание Правительства РА. Тарон Маргарян
Заседание Правительства РА. Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում այսօր Տարոն Մարգարյանը հայտարարվեց Երևանի քաղաքապետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Երևանի նորընտիր ավագանին այսօր գումարեց առաջին նիստը, որի ընթացքում ավագանիում մեծամասնություն ունեցող ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը վերահաստատվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում։

Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին վստահության համար և ստանձնեց նիստի նախագահությունը։ Իսկ պաշտոնապես նա քաղաքապետ կդառնա հունիսի 12-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո։

Ավագանու առաջին նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 60-ը։

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բոյկոտել են նիստն ու նույն պահին զուգահեռ նիստ են անցկացնում քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։

Լրահոս
0