Ուրախալի լուր. Թումոյի սաներից մեկն ազատվեց հեպատիտ Ց վիրուսից

© Sputnik / Aram NersesyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում Թումոյի սաներ կային։ Նրանցից երկուսը ստացել էին բազմաթիվ վնասվածքներ, ավելի ուշ վարակվել էին հեպատիտ Ց վիրուսով։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ երեխաներից մեկն ազատվել է վիրուսից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուրախալի լուր է հայտնել. 2016 թվականին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և ավելի ուշ հեպատիտ Ց-ով վարակված դեռահասներից մեկն ազատվել է վիրուսից։

Ըստ Հայթայանի` նրանք ավտոբուսի պայթյունից հետո հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։

Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։

«ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»,- գրել է Հայթայանը։

Նա նշել է նաև, որ երկու երեխաների բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։

Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։

Լրահոս
0