Նիկիտա Խրյուշչովի թոռը հայտնվել է գնացքի տակ

© Sputnik / А. Соломонов /  / Անցնել մեդիապահոցЮлия Хрущева в своей квартире
Юлия Хрущева в своей квартире - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկիտա Խրյուշչովի թոռանը Մոսկվայում հարվածել է գնացքը, կինը մահացել է գնացքի հարվածից ստացած վնասվածքներից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրյուշչովի թոռնուհին և որդեգրած աղջիկը մահացել է Մոսկվայում գնացքի հարվածից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների` դեպքը տեղի է ունեցել «Սոլնեչնայա» կայարանում: 77 տարեկան Յուլյա Խրյուշչովան մահացել է Վնուկովոյից Մոսկվա ուղևորվող գնացքի հարվածից ստացած մահացու վնասվածքներից:

Խրյուշչովան ծնվել է 1940 թ.-ին Լեոնիդ Խրյուշչովի՝ Նիկիտա Խրյուշչովի որդու ընտանիքում: Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրյուշչովը նրան որդեգրել է այն ժամանակ, երբ Լեոնիդ Խրուշչովն անհետ կորել է ռազմաճակատում:

Լրահոս
0