Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իսպիրյանը՝ Չիկոյի մասին. «Մի գույն պակասեց մեր երաժշտական աշխարհից»

© Sputnik / Асатур Есаянц / Артур Испирян
Артур Испирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգիչ Արթուր Իսպիրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հանրահայտ ու սիրված ջազմեն Արթուր Թութունջյանի՝ Չիկոյի մասին: Նա ցավով նշում է, որ Չիկոյի մահից հետո մի գույն պակասեց երաժշտական աշխարհից:
Արթուր Իսպիրյան

«Մենք կորցրինք և՛ երաժշտի, և՛ ջազի պատմիչի: Ոչ ոք նրա պես չգիտեր ջազի պատմությունը, և ոչ ոք չէր կարողանում նրա պես մեկնաբանել»,- նշեց Իսպիրյանը:

Երգչի խոսքով՝ երկու-երեք օր առաջ միասին համերգ են ունեցել և մտքով անգամ չէր անցնում, որ Չիկոն կարող է մահանալ:

«Նա սիրում էր առողջ ապրելակերպ, սպորտ, առողջ սնունդ»,- ասում է Իսպիրյանը:

Նշենք, որ 73-ամյա Արթուր Թութունջյանը մահացել է հունիսի 8-ին: Հայկական ջազի ակունքներում կանգնած երաժշտի հուղարկավորությունը կկայանա հունիսի 11-ին, ժամը 12:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Լրահոս
0