00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նուբա լեռներից Հայաստան. հայ բժիշկներին այդ միջավայրը «մաքրեց ու նորոգեց»

© Sputnik / Asatur YesayantsВ аэропорту "Звартноц" встретили армянских врачей, которые в Судане заменяли доктора Тома Катену
В аэропорту Звартноц встретили армянских врачей, которые в Судане заменяли доктора Тома Катену - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քիչ առաջ Սուդանի Նուբա լեռներից Հայաստան վերադարձան բժիշկներ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Արմինե Բարխուդարյանը։ Նրանք մեկնել էին Նուբա՝ «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինելու։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ընդհանուր աղմուկ, հուզմունքով և ուրախությամբ միախառնված լացի ձայներ ու ծափեր։ Հեռվից հասկանալի դարձավ, որ Սուդանից ժամանած հայ բժիշկների ու նրանց հարազատների հանդիպումն իրողություն է։ Երեքն էլ, լինելով ռազմական բժիշկներ, գիտեն ու տեսել են, թե ինչ է դաժան տեսարանը։ Նուբա լեռներում դաժանությունը չէր, որ պետք է զարմացներ նրանց։ Հայ բժիշկներն այնտեղ իրապես հասկացել էին, թե ինչ է մարդասիրությունը։

«Կարողացանք ապացուցել, որ գնացել ենք այնտեղ մարդկանց օգնելու։ Թոմ Քաթինային փոխարինել հնարավոր չէ։ Մենք սրբերի հետ ապրում ենք, բայց նրանց չենք գնահատում։ Երբեմն մենք թեթև բաներ ենք անում, մեզ թվում է, թե նվիրվում ենք, բարեգործություն ենք անում։ Այդ միջավայրը տեսնելն է մեզ մաքրում, նորոգում»,- ասաց Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոց մեկնած բժիշկներից Գևորգ Ոսկանյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Կոստանյան
В аэропорту Звартноц встретили армянских врачей, которые в Судане заменяли доктора Тома Катену. Геворг Восканян - Sputnik Արմենիա
Գևորգ Կոստանյան

Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին տասնմեկ անգամ արդեն ռմբակոծել են «Գթության մայր» հիվանդանոցի տարածքը։ Բժիշկ Թոմ Քաթինան, որին փոխարինելու էին գնացել հայ բժիշկները, հենց այդ հիվանդանոցում է աշխատում: Նա միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

Բժիշկ Հայկ Հովհաննիսյանը պատմեց, որ մոտ մեկ շաբաթ է տևել Սուդանի նշյալ վայր մեկնելը, նույնքան էլ` վերադառանալը։ Մնացած ժամանակ նրանք օրուգիշեր հիվանդների կողքին են եղել։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Հովհաննիսյան
Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Հայկ Հովհաննիսյան

«Մոտավորապես 200 հիվանդ էր այդ պահին այնտեղ։ Բայց ամենահետաքրքիրը ծնունդներն էին»,-ասաց Հովհաննիսյանն ու խոսքը փոխանցեց Արմինե Բարխուդարյանին, որը ծնունդներ էր ընդունել հիվանդանոցում։

Արմինեն շատ չխոսեց, միայն ասաց` շատ-շատ երեխաներ են ծնվել, կպատմեմ հետո։

© Sputnik / Asatur YesayantsԱրմինե Բարխուդարյան
Արմինե Բարխուդարյան - Sputnik Արմենիա
1/7
Արմինե Բարխուդարյան
© Sputnik / Asatur YesayantsԽանե Պողոսյան
Խանե Պողոսյան - Sputnik Արմենիա
2/7
Խանե Պողոսյան
© Sputnik / Asatur YesayantsԲժիշկներին դիմավորելու համար օդանավակայան էին եկել հարազատները, «Ավրորայի» ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները։
Բժիշկներին դիմավորելու համար օդանավակայան էին եկել հարազատները, «Ավրորայի» ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները։ - Sputnik Արմենիա
3/7
Բժիշկներին դիմավորելու համար օդանավակայան էին եկել հարազատները, «Ավրորայի» ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները։

4/7

5/7

6/7

7/7

Sputnik Արմենիայի հետ զրուցեց նաև Նուբա մեկնած ռեժիսոր-օպերատոր Խանե Պողոսյանը։

«Դաժանություն կա, բայց այն լույսը, որ ես տեսա, դաժանությունը հեռու մղեց։ Վերջին ամիսների ընթացքում այնտեղ բուռն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել։ Հրազենային վիրավորմամբ երկու հիվանդ ունեցանք։ Մարդկանց մոտ վախն ու տագնապ կար, որ ամեն վայրկյան կարող է պատերազմը վերսկսվել։ Դրա համար էլ նրանց կենցաղում, հոգեբանության մեջ ամեն վայրկյան նկատելի էր այդ մտավախությունը»,- ասաց նա։

Կավաջա կամ սպիտակ մարդ։ Այս բացականչությունները Սուդանից Հայաստան վերադարձած բժիշկների ականջներում դեռ երկար կհնչեն։

Русская версия

Լրահոս
0