Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСитуация в сирийском городе Дамаске
Ситуация в сирийском городе Дамаске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանից Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը:

© Сайт Минобороны Армении / Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս - Sputnik Արմենիա
1/3
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
© Сайт Минобороны Армении / Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս - Sputnik Արմենիա
2/3
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
© Сайт Минобороны Армении / Партия гуманитарной помощи из Армении доставлена в Дамаск. Церковь св. Саркиса.
Партия гуманитарной помощи из Армении доставлена в Дамаск. Церковь св. Саркиса. - Sputnik Արմենիա
3/3
Партия гуманитарной помощи из Армении доставлена в Дамаск. Церковь св. Саркиса.
1/3
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
2/3
Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
3/3
Партия гуманитарной помощи из Армении доставлена в Дамаск. Церковь св. Саркиса.

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում և հեղինակություն ունեն:

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը», — փաստել է դիվանագետը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ:

Լրահոս
0