Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով Ստեփանակերտ է հասել

© Sputnik / Stringer / Город Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արշավորդուհու վազքին միացել են նաև արցախցի մարզիկները և նրան ուղեկցել մինչև մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ամերիկահայ լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը, Վարդենիս քաղաքից շուրջ 280 կիլոմետր վազելով, հասել է Արցախ։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:

Արշավորդուհին ասել է, որ շատ արշավների է մասնակցել, բայց սա իր առաջին այցն է հայրենիք:

«Վազքս սկսել եմ Վարդենիս քաղաքից, որտեղից արշավային երթուղով հասել եմ Ստեփանակերտ։ Արշավի ընթացքում մի քանի վայրում կանգ եմ առել, զրուցել տեղացիների հետ: Բավականին տպավորված եմ իմ հայրենակիցների ջերմ և անմիջական վերաբերմունքից: Ուրախ եմ և հպարտ, որ այս հողում ապրում են հայրենասեր մարդիկ, հիացած եմ տեսարժան վայրերով և հրաշք բնությամբ: Խոստանում եմ, որ նորից կվերադառնամ իմ հայրենիք»,- ասել է Թելմա Ալթունը:

Նա նշել է, որ իր նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիները:

© ArtsakhPress / Թելմա Ալթուն
Тельма Алтун - Sputnik Արմենիա
Թելմա Ալթուն

«Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, որը հովանավորել է արշավորդուհու ծրագիրը և անձամբ մասնակցել վազքին, ասել է, որ իրենց կազմակերպությունը երեք ծրագիր ունի:

«Առաջին ծրագիրը Հայաստանի ամենահետաքրքրական և կարևոր արահետներում ցուցանակներ տեղադրելն է, որն արդեն ավարտել ենք: Մյուսը՝ Վրաստանից-Իրան ճանապարհներին ցուցանականեր տեղադրելը, որպեսզի լեռնային զբոսաշրջիկները, անցնելով այդ տարածքի գյուղերով, իրենց դրամական ներդրումը բերեն, և կարողանանք ավելի գեղեցկացնել այդ վայրերը: Հաջորդ ծրագիրն այն է, որ Վարդենիս-Հադրութ ճանապարհը բարելավենք լեռնագնացների համար, ցուցանակներ տեղադրենք, որպեսզի զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքրական լինի»,-ասել է Ասսարյանը:

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանից արշավորդուհու վազքին միացել են նաև արցախցի մարզիկներ, որոնք նրան ուղեկցել են մինչև մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ:

Լրահոս
0