Պետրոսյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. «Տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում»

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция Артура Петросяна
Пресс-конференция Артура Петросяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 10-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը, փոխանցում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի ազգային ընտրանին 1:4 հաշվով ցավալի պարտություն կրեց։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը շնորհավորել է Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ չկարողացան վնասազերծել Ստեֆան Յովետիչին, նա ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։

Матч Армения-Черногория - Sputnik Արմենիա
Պոդգորիցայում Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

Նա նշել է, որ առաջին գոլից հետո գոլ խփելու հնարավորություններ կային, սակայն չօգտագործեցին, իսկ երկրորդ գոլից հետո Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը և ինչ-որ նախատեսել էին՝ չկարողացան իրականացնել։

Պետրոսյանն ասել է, որ այս պարտությունը չի շեղի ընտրած ճանապարհից, ուր լինելու են և՛ հաղթանակներ և՛ պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնեն լավատեսությունը, ոչ մի բանի չեն հասնի։

Ըստ նրա՝ խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։

Русская версия

Լրահոս
0