Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չիկոն կիսատ թողեց մեծ ծրագրերն ու հեռացավ

© Shabat / Ерванд Ерзнкян
Ерванд Ерзнкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի և տաղանդավոր ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո) ընկերությունը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի: Երզնկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է երաժշտի, ուսուցչի, թմբակահարի ու ընկերոջ կորստի մասին:
Երվանդ Երզնկյան

Երզնկյանը Չիկոյին վաղուց է ճանաչում՝ 60-ական թվականներից, ասում է՝ նրա անցած ամբողջ ճանապարհն իր աչքի առաջ է անցել:

«Ցնցված եմ նրա մահից: Մենք կորցրինք մի մարդու, որը մեծ հետք թողեց ջազի պատմության մեջ»,- ասում է Երզնկյանը:

Երաժշտի խոսքով՝ Թութունջյանը վերջերս էր հրատարակել իր «Հայաստանի ջազի պատմություն» գիրքը և դեռ շատ մեծ ծրագրեր ուներ՝ ուզում էր գիրքը թարգմանել հայերեն, նոր գիրք ստեղծել…

«Նա երաժիշտ էր, ուսուցիչ, լավագույն թմբկահար, ընկեր, իսկական երևանցի»,- Թութունջյանի մասին ասում է Երզնկյանը:

73-ամյա Արթուր Թութունջյանը մահացել է հունիսի 8-ին: Հայկական ջազի ակունքներում կանգնած երաժշտի հուղարկավորությունը կկայանա այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Լրահոս
0